2011թ.-ի I կիսամյակում մանկական թրաֆիքինգի միայն մեկ դեպք է գրանցվել Հայաստանում

22.07.2011, 16:54
2011թ.-ի  I կիսամյակում մանկական թրաֆիքինգի միայն մեկ դեպք է գրանցվել Հայաստանում

2011թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանի տարածքում մանկական թրաֆիքինգի միայն մեկ դեպք է գրանցվել, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը։

«Խոսքը երեխային մուրացկանության դրդելու մասին է։ Այդ գործով դատական գործընթացը շարունակվում է, և տվյալ պահին գործը գտնվում է դատական գործընթացում»,- հայտնեց Պետրոսյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանում խստացվել է մանկական թրաֆիքինգի քրեական պատիժը։ 

Մասնավորապես մանկական թրաֆիքինգով զբաղվող անձինք կդատապարտվեն մինչև յոթ տարի ազատազրկմամբ, իսկ վաղաժամ ազատումը հնարավոր կդառնա միայն ժամկետի երեք քառորդ մասը լրանալուց հետո։ -0-