Ռուսերենը Հայաստանում օտար չէ. Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչ

12.11.2010, 19:57
Ռուսերենը Հայաստանում օտար չէ. Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչ
Ռուսերենը Հայաստանում օտար չէ. Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաց լեզուն Հայաստանում օտար չէ և չի հակադրվում հայերենին, ուրբաթ ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը։

«Ռուսերենի կրողների թիվը Հայաստանում այսօր կազմում է ընդամենը 15 հազար մարդ, բայց բնակչության 60 տոկոսը լավ տիրապետում է ռուսերենին»,- ասաց Կրիվոպուսկովը «Ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և ռուսալեզու բնակչության պաշտպանությունն ԱՊՀ և Բալթյան երկրներում» թեմայով Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջի ընթացքում։

Նա նշեց նաև, որ ռուսաց լեզուն ուսումնասիրվում է երկրորդից 12-րդ դասարանների հայալեզու բոլոր դպրոցներում։

«Ուսումնասիրությունները, ինչպիսի կենտրոնների և հիմնադրամների կողմից էլ անցկացված լինեն, ցույց են տալիս, որ Հայաստանում ծնողների 75 տոկոսը ցանկանում է, որ իրենց երեխաները լավ ռուսերեն իմանան»,- ասաց Կրիվոպուսկովը։

Նա հայտնեց նաև, որ Հայաստանում գործում է ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ շուրջ 120 կրթական հաստատություն՝ դպրոցներ և դասարաններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի սահմանապահ զորքերին առընթեր դպրոցներ։

Միաժամանակ Ռոսսոտուրդնիչեստվոյի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Խորհրդային Միության փլուզման արդյունքում Հայաստանում ազգային պետության կառուցման առաջին փուլում, ազգային միտումների ֆոնի ներքո փակվում էին ռուսական դպրոցները, իսկ ռուսաց լեզվի կրառման ոլորտը վարչական կարգով նեղանում էր։

Սակայն դարասկզբին միտումը դրականորեն փոխվեց։ Հայաստանի ղեկավարությունն արտահայտում է լեզվի պաշտպանության և զարգացման օժանդակության իր պատրաստակամությունը»,- ասաց Կրիվոպուսկովը։

Նա նշեց, որ ռուսաց լեզուն ճանաչվում է որպես տնտեսության լեզու Հայաստանում, քանի որ ռուսական ներդրումները տնտեսության ոլորտում կազմում են մինչև 70 տոկոս։ Բացի այդ, հանրապետությունում գործում է 1300 խոշորագույն ռուսական և ռուս-հայկական ձեռնարկություն։

«Ռուսաց լեզուն ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների արդիականացման լեզուն է... Եվ, վերջապես, այն Հայաստանի անվտանգության լեզուն է՝ հաշվի առնելով նրա անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԱԱՀՈՒ-ին»մ- ասաց Կրիվոպուսկովը։ -0-