+16
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երևանում հոկտեմբերի 15-ին և 19-ին հանրահավաքներ կանցկացնի

16:07
12 Հոկտեմբերի 2010

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երևանում հոկտեմբերի 15-ին և 19-ին հանրահավաքներ կանցկացնի, երեքշաբթի լրագրողներին ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքերոսվ՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ անդրադարձ կարվի հիմանական հարցերին, «որոնք կապված են իշխանությունների ձախողումների հետ, մասնավորապես՝ ճգնաժամը և 2008 թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո քաղաքական հետևանքները հաղթահարելու անկարողության հետ, երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակն ու գնաճի մեծացումը՝ կոռուպցիոն լուրջ ռիսկերի ֆոնի ներքո, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ ձախողումները»:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրահավաքին, ապա ՀԱԿ-ի համակարգողը նշեց, որ այն նվիրված է Հայաստանում հոկտեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպայի Խորհրդի Հանուն ժողովրդավարության համաժողովի անցկացմանը, որում նախատեսվում է Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան բոլոր անձանց, ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի, ինչպես նաև միջազգային և հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

«Հայաստանում նման համաժողովի անցկացումը սեփական դիրքորոշումները ներկայացնելու լավ առիթ է, ինչի կապակցությամբ ՀԱԿ-ը ծրագրում է մի քանի միջոցառումներ, այդ թվում նաև՝ հանրահավաք և երթ, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 19-ին», - ասաց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ մնացած միջոցառումների մասին կհայտարարվի հոկտեմբերի 15-ին:

Նրա խոսքերով՝ հանրահավաքների անցկացման վայրը նույնն է՝ Մատենադարանին հարող տարածքը, քանի որ ՀԱԿ-ը Երևանի քաղաքապատերանից մերժում է ստացել Ազատության հրապարակում միջոցառումների անցկացման կապակցությամբ:

«Մերժումն անօրինական է, քանի որ մեզ, առաջին հերթին, առաջարկվել է հանրահավաքն անցկացնել այլ վայրում, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ, իսկ երկրորդը՝ քանի որ Ազատության հրապարակում այդ ժամանակ որևէ այլ միջոցառման անցկացման մասին պաշտոնապես հայտարարված չէ», - ասաց Զուրաբյանը:

Միաժամանակ նա նշեց, որ եթե իշխանությունները հետագայում ևս շարունակեն մերժել ՀԱԿ-ին Ազատության հրապարակում միջոցառումների անցկացման հարցում, ապա «համբերության բաժակը կլցվի, և ՀԱԿ-ը համաժողովրդական հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների