450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Տեղեկատվական համագործակցությանը նվիրված երևանյան համաժողովի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային գործընթացները

11:45
01 Հոկտեմբերի 2010

Կովկասյան միջազգային «Հարավային Կովկասի անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները» գիտագործնական համաժողովի երկրորդ օրվը մասնակիցները կքննարկեն հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Կովկասյան միջազգային գիտագործնական համաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ լրատվական նախագիծն է։ 2006թ.-ից սկսած՝ այն ամեն տարի անցկացվում է Երևանում: Այս տարի համաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ համատեղ։

«Փորձեր կարվեն կանխատեսել, թե ինչպես կզարգանան հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն ռուս-հայկական։ Կա նաև Վրաստանը՝ տարածաշրջանային հարաբերությունների շատ յուրահատուկ ձևաչափով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետը նշեց, որ քննարկման առաջին օրը բավականին հետաքրքիր է անցել՝ ավելացնելով, որ գլոբալ և տարածաշրջանային մակարդակում մոտավորապես միևնույն թեմաներն են քննարկվել, այդ թվում՝ պետության դերի, պետությունների հետ տեղի ունեցող փոխակերպումների և քաղաքականության մեջ դրանց դերի մասին՝ գլոբալ մակարդակում և մեր տարածաշրջանում։

Ըստ նրա՝ նաև քննարկվել է միմյան միջև պետությունների փոխգործակցությունը, ճանաչված և չճանաչված պետությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանում  արտաքին ուժերի շահերը։

Համաժողովի մասնակիցների թվում են Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սիմոնովը, ԱՄՆ-ի  Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը, Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևը, ՄՀՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Պյոտր Գլադկովը, ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը, ճանաչված հեռուստամեկնաբան Ալեքսանդր Գուռնովը, ինչպես նաև Վրաստանի հեղինակավոր փորձագետներ` Թբիլիսիի տնտեսական հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Գիա Մեպարիշվիլին, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկին։

Հայ փորձագետներից համաժողովին կմասնակցեն հայ հայտնի քաղաքագետներ, փորձագետներ, պատգամավորներ։

Համաժողովի ծրագրում, բացի համագումարների և կլոր սեղանների ընթացքում փորձի փոխանակումից, ընդգրկված են հայկական ԶԼՄ-ների համար խորհրդաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսներ, Հայաստանի համալսարանների ժուռնալիստիկայի և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների համար տեղեկատվական քաղաքականության բնագավառի մասնագետների վարպետության դասեր։  

Ծրագրված է նաև Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստան-Ռուսաստան. հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
08:39
04 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի