Հայաստանը պետք է պատրաստվի հանկարծակի պատերազմի, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։
«Ադրբեջանը միակ սպառնալիքն է, որը կապված է տարածաշրջանում պատերազմ ծավալելու հնարավորության հետ, միաժամանակ առավել մեծ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ պատերազմը կարող է հանկարծակի լինել առանց Բաքվից ստացված համապատասխան պաշտոնական քաղաքական որոշման»,- ասաց Գիրագոսյանը։
Սակայն, ինչպես նշեց քաղաքագետը, այս քայլը կձախողվի, քանի որ Հայաստանը կկարողանա կանխել ցանկացած նման սպառնալիք։
Ըստ նրա, միաժամանակ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ միջազգային հանրությունը ճնշում են գործադրում Բաքվի վրա ռազմական հարձակումը կանխելու համար։
«Ռազմական գործողություններ չկիրառելու հարցում համանախագահները համերաշխորեն են հանդես գալիս, որի կապակցությամբ Բաքվի վրա լուրջ ճնշում է գործադրվում։ Միաժամանակ Ադրբեջանը հասկանում է, որ Ռուսաստանը ռազմական լուծման փոխարեն կգերադասի ստատուս-քվոն և խաղարապահ ուժեր մտցնելը»,- ասաց Գիրագոսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-