Հայաստանի վարչապետը հոկտեմբերին կայցելի Իրան

10.09.2010, 19:54
Հայաստանի վարչապետը հոկտեմբերին կայցելի Իրան

Հայաստանի վարչապետը հոկտեմբերին կայցելի Իրան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց  կառավարության ղեկավարի օգնական Արամ Անանյանը։

Այցի ծրագրերն ու մանրամասներն առայժմ հայտնի չեն։

Առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվությունն ուրբաթ տարածել են իրանական ԶԼՄ-ները։

«Մենք հաստատում ենք այդ տեղեկատվությունը»,- ասաց Անանյանը։ -0-