Հայկական խորհրդարանի նիստերի դահլիճի վերանորոգման համար պետբյուջեից 1,3 մլն դոլար է ծախսվել. խոսնակ

09.09.2010, 18:25
Հայկական խորհրդարանի նիստերի դահլիճի վերանորոգման համար պետբյուջեից  1,3 մլն դոլար է ծախսվել. խոսնակ

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգմանը 1,3 մլն դորալ է հատկացվել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերանորոգված դահլիճը լիովին պատրաստ կլինի սեպտեմբերի 25-ին։

Վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսին, ինչի կապակցությամբ խորհրդարանը նիստերը ժամանակավորապես անցկացրել է կառավարության նիստերի դահլիճում։

«Նիստերի դահլիճի վերանորոգումը մի փոքր ավելի երկար է տևել, քան ծրագրված էր, ինչպես դա լինում է վերանորոգման ժամանակ ընդհանրապես։ Բացի այդ, մենք որոշում ենք կայացրել վերանորոգել նաև ճեմասրահը, որպեսզի այն համապատասխանի դահլիճին»,- ասաց խոսնակը։

Աբրահամյանը նշեց, որ նոր նախագծի համաձայն՝ լրագրողների համար հատուկ օթյակ է հատկացվել, ևս մեկը կնախատեսվի հեռուստաօպերատորների համար։

«Ես ամեն օր հետևում եմ վերանորոգման աշխատանքներին և հավաստիացնում եմ, որ բոլոր աշխատանքներն իրենց հունով են ընթանում։ Վերանորոգումից հետո մեր նիստերի դահլիճը շատ գեղեցիկ կլինի»,- ավելացրեց խոսնակը։ -0-