Մեդվեդևը պարգևատրել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ղեկավարությանը
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական պետական պարգևներ է հանձնել Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ղեկավարությանը:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Երևանում գտնվող նախագահական նստավայրում: Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Մեդվեդևը նշել է, որ համալսարանն ընդամենը 10 տարեկան է, սակայն այն արդեն հեղինակություն է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
«Կարևոր է, որ այստեղ պատրաստվում են ամենատարբեր ոլորտների մասնագետներ, և մենք կցանկանայինք, որպեսզի հետագայում ևս այսպես շարունակվեր: Լավ է, որ համալսարանը համագործակցում է մի քանի տասնյակ առաջատար երկրների հետ: Դա շատ կարևոր է», - ասել է նա:
Բարեկամության շքանշանի է արժանացել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: ՌԴ նախագահը Պուշկինի մեդալ է հանձնել Ռուս-հայկական համալսարանի ռուսական բանահյուսության ինստիտուտի գիտական ղեկավար Արամ Գրիգորյանին: «ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչմանն է արժանացել համալսարանի առաջին պրոռեկտոր-ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը:
Նրանք բոլորն արժանացել են պարգևների «բարձրագույն կրթության ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար»:-0-