Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցություն կհաստատեն տիեզերքի հետազոտման ոլորտում

17.08.2010, 13:09
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցություն կհաստատեն տիեզերքի հետազոտման ոլորտում
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցություն կհաստատեն տիեզերքի հետազոտման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Տեխնածին աղտոտվածության, երկրագնդին մոտ գտնվող տարածքի համար աստերոիդագիսաստղային վտանգի և տիեզերական կրթության ուսումնասիրման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի գիտատեխնիկական և նորարար համագործակցության զարգացման և ամրապնդման հարցերի արձանագրություն է ստորագրվել նախորդ կիրակի Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում:

Ինչպես երեքշաբթի հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը, արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայից գիտնականների պատվիրակության՝ Հայաստան կատարաած աշխատանքային այցելության արդյունքում, գիտնականների այցելության նպատակն է համագործակցություն հաստատել Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ:

Նախագծի հեղինակների և մասնակիցների համար Բյուրականի աստղադիտարանը հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն ունի յուրատեսակ օպտիկական գործիքների տեխնիկական միջոցներ, որոնք կարող են զգալի ներդրում կատարել այս ոլորտում գոյություն ունեցող իրավիճակի ուսումնասիրման գործում:

Նախնական տվյալների համաձայն, գործիքների ստեղծման և տեղակայման համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումների ծավալը գնահատվում է ավելի քան 4,5 միլիոն եվրո:

Համագործակցության առարկա կդառնան աստղադիտարանի գոյություն ունեցող յուրատեսակ գործիքների արդիականացումը, տեխնիկական միջոցները ժամանակակից սարքավորումներով զինելը, ինչպես նաև աստղադիտարանի տարածքում ռուսական նոր օպտիկական գործիքների տեղադրումը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մոսկվայի Մ. Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտն Օպտիկական գործիքների միջազգային գիտական ցանցի ստեղծման և զարգացման նախագծի համակարգողն է աստղաչափական և լուսաչափական հետազոտությունների համար՝ երկրագնդին մոտ գտնվող բարձր ուղեծիրների տեխնածին աղտոտվածության վիճակի մասին օբյեկտիվ գիտական տեղեկատվություն ստանալու և այն վերլուծելու նպատակով:

Այժմ նախագծում ներառված են տասը երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Իտալիայում, Բոլիվիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում գտնվող ավելի քան 20 աստղադիտարաններ և գիտական կազմակերպություններ:-0-