Թանգյանը հաջող գաղափար է համարում System of a Down խմբի անդամների հետ համատեղ համերգի կազմակերպումը

12.08.2010, 17:06
Թանգյանը հաջող գաղափար է համարում System of a Down խմբի անդամների հետ համատեղ համերգի կազմակերպումը
Թանգյանը հաջող գաղափար է համարում System of a Down խմբի անդամների հետ համատեղ համերգի կազմակերպումը

Հայկական ծագումով հայտնի ամերիկացի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը հաջող գաղափար է համարում System of a Down խմբի անդամների հետ Երևանում համատեղ համերգի կազմակերպումը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց երգիչը:

Թանգյանը 1995 թվականին ստեղծված և «այլընտրանքային մետալ» ոճով հանդես եկող «System of a Down» ռոք-խմբի հիմնադիրներից է։ 2006 թվականին «System of a Down»-ի մասնակիցները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել խմբի գործունեությունը և զբաղվել մենահամերգային նախագծերով։ 2010 թվականին թողարկվեց Թանգյանի Elect the Dead սկավառակն, իսկ Imperfect Harmonies համաշխարհային շրջագայության ավարտին՝ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին, կթողարկվի համանուն նոր ալբոմը։

«Մենք միշտ համատեղ ելույթների առաջարկներ ենք ստանում: Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել, սակայն ես չեմ բացառում դրա հավանականությունը: Մենք լավ ընկերներ ենք մնացել և պարբերաբար շփվում ենք: Եթե նման որոշում կայացվի, մենք անպայման  «System of a Down» կայքում հայտարարություն կտեդադրենք: Սակայն Հայաստանում համատեղ համերգի գաղափարը ես հաջող եմ համարում»,-ասաց երաժիշտը:

Հինգշաբթի` օգոստոսի 12-ին, Հայաստանում տեղի կունենա Թանգյանի առաջին մենահամերգը, որով նա եզրափակում է  Elect the Dead Symphony անվանումով իր շրջագայությունը և կսկսի Imperfect Harmonies շրջագայությունը: