Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ինքը երգիչը: «Իմ երկու գերմանացի ընկերները՝ Rolling Stone-ից (երաժշտական ամսագիր), պետք է այս մասին հոդված գրեն»,- ասաց Թանգյանը:
Հինգշաբթի` օգոստոսի 12-ին, Հայաստանում տեղի կունենա Թանգյանի առաջին մենահամերգը, որով նա եզրափակում է Elect the Dead Symphony անվանումով իր շրջագայությունը և կսկսի Imperfect Harmonies շրջագայությունը:
Երաժիշտը նշեց, որ դատելով շրջապատի կարծիքը, իր երաժշտական գործունեությունը ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Թանգյանն ավելացրեց, որ նոր ալբոմում «Yes, it’s Genocide» անվանումով երգ կա:
Ըստ երաժշտի, նրա ընկերներից շատերը` արևմտյան ափի երաժիշտները, մասնավորապես` Վահե Մարզպետունին և Viza խումբը, բազմաթիվ անգամ համերգներ են կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-