Հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

12.08.2010, 15:16
Հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Ամերիկահայ հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանն առաջին անգամ համերգ կունենա Հայաստանում: Համերգը տեղի կունենա հինգշաբթի Imperfect Harmonies եվրոպական շրջագայության շրջանակներում, հայ լրագրողներին հայտնեց ինքը երգիչը։

Թանգյանը 1995 թվականին ստեղծված և «այլընտրանքային մետալ» ոճով հանդես եկող «System of a Down» ռոք-խմբի հիմնադիրներից է։ 2006 թվականին «System of a Down»-ի մասնակիցները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել խմբի գործունեությունը և զբաղվել մենահամերգային նախագծերով։ 2010 թվականին թողարկվեց Թանգյանի Elect the Dead սկավառակն, իսկ Imperfect Harmonies համաշխարհային շրջագայության ավարտին՝ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին, կթողարկվի համանուն նոր ալբոմը։

Երևանի համերգը կանցկացվի «Deem Communicatoins» մարքեթինգի և РR ընկերության և «Fugitive Studios» լոսանջելեսյան մեդիաընկերության հայկական ներկայացուցչության նախաձեռնությամբ ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։

«Որոշ ժամանակ առաջ ես փորձել եմ համերգ տալ Երևանում, բայց անբարենպաստ պայմանների պատճառով դա մեզ չհաջողվեց։ Այս անգամ դա մեզ հաջողվեց Imperfect Harmonies շրջագայության շրջանակներում։ Անկեղծ ասած՝ ես ավելի շատ ցանկանում էի ժամանել մինչև շրջագայությունը կամ դրա ավարտից հետո, որպեսզի ավելի երկար ժամանակ անցկացնեի այստեղ»,- ասաց Թանգյանը, հավելելով, որ կկարողանա Հայաստան գալ ավելի ուշ։

Երաժիշտը նշեց, որ արդեն հասցրել է լինել Հայաստանի տարբեր մարզերում, և նրան դուր է եկել հայկական բնությունը։

Նա ընդգծեց, որ իր բոլոր երաժշտական տեսահոլովակներում ներկա է բնության կանաչ ֆոնը, և նա չբացառեց Հայաստանում թվային տեսահոլովակի նկարահանման հնարավորությունը։ -0-