Փոքրիկը աղջիկը վիրավորվել է, իսկ երեք մեծահասակները՝ զոհվել ՃՏՊ-ի հետևանքով

09.08.2010, 17:06
Փոքրիկը աղջիկը վիրավորվել է, իսկ երեք մեծահասակները՝ զոհվել ՃՏՊ-ի հետևանքով

Նախորդ շաբաթ օրը Հայաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հնգամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, երեք մեծահասակները տեղում են մահացել, տեղեկացնում է հանրապետության ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Ծառայության տեղեկատվությամբ, ավտոպատահարը տեղի է ունեցել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում:

«Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչւ հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ 55-ամյա Մարտին Գրիգորյանը, և երկու ուղևորները՝ 56-ամյա Ջուլիետա Խուդավերդյանն ու 26-ամյա Հայկուշ Կարապետյանը, մահացել են տեղում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հինգ տարեկան Մելինե Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել:

 

Բժիշկները երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատել:

Պատահարի մանրամասները պարզվում են։ -0-