431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն օգոստոսին Հայաստան կժամանի. դեսպան

13:53
27 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն օգոստոսին Հայաստան կայցելի, Երևանի Մամուլի ազգային ակումբում ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

«Ուկրաինայի արտգործնախարարը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմանի համագործակցության արդիական, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախարարի այցից հետո ակնկալվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն Ուկրաինա»,- ասաց դեսպանը։

Ըստ Բոժկոյի՝ այդ այցերը նոր խթան կլինեն հայ-ուկրաինական հարաբերությունների համար։

«Հանդիպումների արդյունքում մի քանի փաստաթղթեր կստորագրվեն, որոնք կոչված են առավել ամրապնդել հարաբերությունները։ Այդ թվում՝ միգրացիոն հոսքերը կարգավորող պայմանագիրը։ Նման պայմանագիր Ուկրաինան արդեն կնքել է Ռուսաստանի և Եվրամիության հետ։ Հայաստանի հետ  այդ պայմանագիրը կնքելուց հետո որոշակի տարածք կձևավորվի, որտեղ այդ հարցում համընդհանուր նորմեր կգործեն»,- ընդգծեց Բոժկոն։

Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ուկրաինայի  միջև քաղաքական հարաբերությունները դինամիկ զարգանում են, իսկ Ուկրաինայի իշխանության փոփոխությունից հետո համագործակցության նոր հեռանկարներ են բացվել։

«Հայաստանի նախագահի և Վիկտոր Յուշչենկոյի միջև հարաբերությունները նորմալ են, սակայն Սերժ Սարգսյանին և Վիկտոր Յանուկովիչին ջերմ և բարեկամական հարաբերություններ են կապում։ Միայն այս տարվա ընթացքում նրանք ութ անգամ հանդիպել են։ Դա վկայում է այն մասին, որ մեզ մեծ ապագա է սպասում»,- ասաց Բոժկոն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան