ՀՀ սամբոյի ֆեդերացիայի ղեկավարը ցավակցություն է հայտնում ադրբեջանցի սամբիստի մահվան կապակցությամբ
26.07.2010,
16:37
ՀՀ սամբոյի ֆեդերացիայի ղեկավարը ցավակցություն է հայտնում ադրբեջանցի սամբիստի մահվան կապակցությամբ
ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է ուղղել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Մահմեդովին՝ 16-ամյա ադրբեջանցի սամբիստ, Եվրոպայի չեմպիոն Միխայիլ Օրուջևի ողբերկգական մահվան կապակցությամբ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սամբոյի պատանիների Եվրոպայի չեմպիոն Միխայիլ Օրուջևը ողբերգական կերպով մահացել է նախօրեին Վրաստանում՝ խեղդվելով Դմանիսիի շրջանի լճում։ Մարզիկը մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի Ժողովուրդների բարեկամության ավանդական օրերին։
«ՀՀ սամբոյի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Միխայիլի հարազատներին և ընկերներին, Ադրբեջանի սամբոյի հավաքականի անդամներին, մարզիչներին և մարզական հանրությանը»,- ասվում է հեռագրում ։ -0-