Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ռուսական ռազմական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին

21.07.2010, 15:58
Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ռուսական ռազմական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին

Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը՝ մարզի գլխավոր ճարտարապետ Տատյանա Տարասովայի գլխավորությամբ, հուլիսի 19-21-ը գտնվել է Հայաստանում՝ նպատակ ունենալով ծանոթանալ Գյումրիում գտնվող Պատվո բլուր ռուսական ռազմական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Պողոսյանը։

Պատվիրակության անդամները՝ տեղում ծանոթանալով բարեկարգման գործընթացին, բարձր են գնահատել արված աշխատանքը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տատյանա Տարասովան ընդգծել է ընդհանուր պատմական հիշողության պահպանման և արդիականացման  համատեքստում նախագծի յուրահատկությունը, ինչպես նաև բոլոր ուղղություններով ռուս-հայկական հումանիտար համագործակցության խորացման կարևորությունը։

Տարասովան բարձր է գնահատել «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանի անձնական ներդրումը այդքան կարճ ժամկետում նման բարդ նախագծի բարեխիղճ կատարման գործում։

Նիկողոսյանն իրեն հերթին Տարասովային է փոխանցել «Պատվի բլրի վերածնունդը» ալբոմը, որը պատրաստվել է «Պատվի գործ» կազմակերպության կողմից։ Նա նշեց, որ Պատվո Բլուրը Ռուսաստանի հետ մեր ընդհանուր ուղու մասին վառ հիշողություն կլինի հաջորդ սերնդի համար։

Գյումրիում վերականգնվում է Պատվո բլուրը՝ ռուսական ռազմական գերեզմանատունը, որտեղ հողին են հանձնվել ռուս մարտիկների և ռազմական բժիշկների աճյունները, ովքեր ընկել են ռուս-թուրքական պատերազմում (1853-56 և 1877-78թթ.)։ Անցյալ հարյուրամյակի 50-ական թվականներին, հենց գերեզմանատան կենտրոնում  մանկական առողջարան է կառուցվել։

ՀՀ Շիրակի մարզի և ՌԴ Ուլյանովսկի մարզի մարզպետների համագործակցության արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերից սկսվել են խարխլված շենքի քանդման և Պատվո բլրի բարեկարգման աշխտանքները։ Հատուկ դրա համար ստեղծվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը։

Պատվո բլրի վերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին։ Պատվի բլրի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսին։ -0-