Հայաստանին «նյարդային» պայքար է սպասվում ապատեղեկատվության դեմ, որը տարածել Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում, ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև «նյարդային» պայքար է գնում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասաց Սաֆարյանը՝ մեկնաբանելով հուլիսի 9-12-ի ԵԱՀԿ ԽՎ վերջին 19-րդ նստաշրջանի ընթացքում իրավիճակը։
Նստաշրջանի աշխատանքների ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշայի հայտարարությունը, որ իբրև Հայաստանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ ԽՎ հանրային կապերի բաժնի տնօրեն Կլաուս Բերգմանը ժխտել է տվյալ տեղեկատվությունը և հայտնել, որ դա ադրբեջանական ԶԼՄ-ների հնարածն է։
Խորհրդարանականը հիշեցրեց, որ նույնիսկ ԵԱՀԿ ԽՎ-ի հերքումից հետո, ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում էին աղավաղել իրական իրադարձությունները և տեղեկություններ են տարածել, որոնք իրականությանը չեն համապատասխանել։ Սաֆարյանը հիշեցրեց, որ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման և մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման անպատրաստակամության մեջ։
Պատվիրակության ղեկավարը նշեց, որ ադրբեջանական ապատեղեկատվությունն ուղղված է հայկական կողմի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի հարկադրի նրան հրաժարվել բանակցություններից։
Արտակ Դավթյանն իրեն հերթին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ «ԵԱՀԿ մասնակից պետությունների՝ Գլոբալ էներգաանվտանգության ապահովման պատասխանատվության մասին» բանաձև է ընդունվել, որի համահեղինակն ինքն է։ Դավթյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը դեմ է եղել դրա ընդունմանը։
Նա նաև մտահոգություն հայտնեց Սոարեշի միջադեպի առնչությամբ։ Միաժամանակ Դավթյանը կոչ արեց հայկական ԶԼՄ-ներին հղում չանել ադրբեջանական կողմի տեղեկատվությանը և տեղեկություններ ստանալու համար դիմել հայկական պատվիրակության անդամներին։ -0-