Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կայցելի հուլիսի 13-ին

06.07.2010, 12:31
Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կայցելի հուլիսի 13-ին
Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կայցելի հուլիսի 13-ին

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու այցը Հայաստան ծրագրված է հուլիսի 13-ին, Երևան-Վարշավա-Երևան ուղիղ չվերթի բացման արարողության ժամանակ Վարշավայի միջազգային օդանավակայանում լրագրողներին հայտնեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:

Նրա խոսքով, նույն օրն աշխատանք կսկի հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովը:

«Մենք արդեն ավարտել ենք բոլոր գործընթացները, տնտեսական համաձայնագիր ենք ստորագրել Հայաստանի և Լեհաստանի միջև: Պետք է ասել, որ թե օրենսդրական, թե քաղաքական, թե պատմական, թե մշակութային բոլոր նախադրյալները կան հարաբերությունները զարգացնելու համար»,- նշեց դեսպանը:

Գալոյանն ավելացրեց, որ չվերթը կարճացնում է երկու երկրների միջև եղած տարածությունը, հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել ՀԱյաստանը, ինչպես նաև կխթանի բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Նա նշեց, որ արտաքին աշխարհում հայերն առաջին անգամ ճանաչում գտան, երբ լեհ թագավոր Սիգիզմունդ Օգոստոս Առաջինը ճանաչեց հայկական սփյուռքը, որն այսօր Լեհաստանում կազմում է շուրջ 25 հազար մարդ:-0-