Հինգշաբթի ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է « Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու օրինագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 13, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր:
«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը դպրոցներում օտար լեզվի ուսուցման ներմուծում է ենթադրում, մեծ քննարկումների առիթ է դարձել։ Օրինագծին դեմ են մի շարք քաղաքական և հասարակական ուժեր։-0-