ՀՀ արտգործնախարարությունը Ղրղզստանում տուժած ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չի ստացել

17.06.2010, 15:10
ՀՀ արտգործնախարարությունը Ղրղզստանում տուժած ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չի ստացել

ՀՀ արտգործնախարարությունը Ղրղզստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չի ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

Վերջին օրերս Ղրղզստանի հարավում գրանցվել էին զանգվածային անկարգություններ և էթնիկ բնույթի բախումներ ղրղզների և ուզբեկների միջև: Վերջին տվյալների համաձայն՝ բախումների զոհ է դարձել 191 մարդ, ավելի քան 1,9 հազար մարդ վիրավորվել է: Հարևան երկրներ են տեղափոխվել հազարավոր փախստականներ:

«Մեր քաղաքացիների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա», - ասաց Բալայանը:-0-