Պատանի նկարիչները ներկայացրեցին իրեց նկարները Երևանում բացված Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված «Թող լինի միշտ արևը», «Թող լինի միշտ խաղաղություն» ցուցահանդեսին, որը մեկնարկել է Երևանում հունիսի 9-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի սրահում, ներկայացվել են 30 պատանի նկարիչների ավելի քան 60 նկարներ, տեղեկացրեց Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը:
Ազոյանի խոսքերով՝ պատանի նկարիչների ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:
«Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը ցուցահանդեսը բացելիս ընդգծել է, որ չնայած Հայրենական պատերազմն արդեն պատմություն է, սակայն մենք պետք է հիշենք այն և արտացոլենք մեր ստեղծագործություններում: Ուրախացնում է այն փաստը, որ երեխաներն առավել նուրբ են զգում աշխարհի փխրունությունն ու հասկանում են այն փայփայելու անհրաժեշտությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր հերթին նշել է, որ այս ցուցահանդեսը չափազանց կարևոր է կյանքի ուղեգիր տվող երկու առաջատար գեղարվեստական կենտրոններում զբաղված մեր պատանիների կայացման համար:
«Ամեն դպրոցն ունի իր ոճն ու ձևը: Դա հիմք է տալիս մեզ հուսալ, որ պատանի շնորհալիները կվերածվեն պրոֆեսիոնալ գեղանկարիչների», - ասել է նա:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը:-0-