Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում ինքնասպանության նոր դեպք է գրանցվել

10.06.2010, 12:57
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում ինքնասպանության նոր դեպք է գրանցվել
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում ինքնասպանության նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյլաներից մեկն ինքնասպան է եղել, գրում է «Հրապարակ» թերթը:

«Դատապարտյալ Վարուժան Հովհաննիսյանը սավանի միջոցով կախվել է», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարն պաշտոնապես հաստատել է այս տեղեկատվությունը: Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն պարզվել:

Միայն հայտնի է, որ Հովհաննիսյանը 23 տարեկան էր և դատապարտվել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Նրա դատավճիռը կայացվել է հունիսի 8-ին, ինչից հետո նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային բաժանմունք:-0-