Հայաստանում կստեղծվի «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն

03.06.2010, 18:05
Հայաստանում կստեղծվի «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն

ՀՀ կառավարությունը հինգշաբթի Սփյուռքի նախարարության կազմում «Հայրենիք-Սփյուռք» կենտրոնի ստեղծման  և դրա կանոնադրության հաստատման մասին որոշում է ընդունել։

Ինչպես կառավարության նիստի ժամանակ նկատեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ստեղծվող կառույցի նպատակն է, մասնավորապես, համահայկական տեղեկատվական ռեսուրսների ձևավորումն ու օգտագործումը, մասնագետների վերապատրաստումնը և հայկական ինքնության պահպանման ծրագրերի իրականացումը։ -0-