412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ կայացմանը. Սարգսյան

14:20
01 Հունիսի 2010

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձևավորմանն ու կայացմանը, երկուշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

Երկուշաբթի Հայաստանում առաջին անգամ տեղի  ունեցավ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել է 15 հարց:

«Նշելով Հայաստանում ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի արտագնա նիստի անցկացման կարևորությունը՝ Սարգսյանը նշեց, որ Երևանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձևավորմանն ու կայացմանը, Կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Երկրի ղեկավարի խոսքերով՝ պատահական չէ, որ ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած 31 պայմանագրից 30-ն արդեն հավանության են արժանացել Հայաստանի Ազգային Ժողովի կողմից։

«Նշելով, որ նույնիսկ ամենախոշոր երկրները միշտ չէ, որ ի վիճակի են միայնակ դիմակայել ահագնացող մարտահրավերներին` Սերժ Սարգսյանն  ասաց, որ  այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր են Կազմակերպության շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Հայաստանի նախագահը վստահություն հայտնեց, որ երևանյան նիստի ադյունքները կնպաստեն Կազմակերպության ամրապնդմանը և անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը։

Իր հերթին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը նշել է, որ երևանյան հավաքը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստն է:

Նիստի մասնակից պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կառուցողական և շահագրգիռ քննարկում է ծավալվել օրակարգային հարցերի վերաբերյալ:

Նրանք վստահություն են հայտնել, որ երևանյան արտագնա նիստը  նոր ազդակ կհաղորդի ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը