Վրաստանում հայկական մշակույթի սեզոնները բավականին հաջող են անցել

12.05.2010, 16:07
Վրաստանում հայկական մշակույթի սեզոնները բավականին հաջող են անցել

Վրաստանում ընթացիկ տարվա մայիսի 3-5-ը կայացած հայկական մշակույթի սեզոնները բարձր գնահատականի են արժանացել, ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Միջոցառումները կազմակեերպվել և անցկացվել են հայ-վրացական միջգերատեսչական գործող պայմանագրի շրջանակներում: Անցած տարի համանման միջոցառումները կայացել են Հայաստանում Վրացական մշակույթի սեզոնների շրջանակներում, իսկ այժմ մենք փորձեցինք վրացիներին ներկայացնել հայկական մշակույթի բոլոր ոլորտները»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ Սեզոնների շրջանակներում Վրաստանում Հայաստանի դեսպանատան և Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվեվին  աշխարհահռչակ հայ կինոգործիչ Ռուբեն Մամուլյանի և շախմատիստ, աշխարհի չոմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակները:

«Բազմաժանր միջոցառումներն անցկացվել են մայիսի 4-ին Թբիլիսիում: Մասնավորապես, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում բեմադրվեցին Գ. Խանջյանի «Ավերակների պահապանները» և Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» ներկայացումները»,- նշեց նա:

Ըստ փոխնախարարի՝ վրացական կողմն իր հերթին ներկայացրել է «Մուսա» լայնածավալ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են Վրաստանում բնակվող հայ նկարիչների աշխատանքները: Միջոցառմանը ներկա է եղել բարձրաստիճան պատվիրակություն՝ վրացական կառավարության ղեկավար Նիկոլայ Գիլաուրիի գլխավորությամբ:

Պոտոսյանը նշեց, որ Վրաստան կատարած այցի ժամանակ համաձայնագիր է կնքվել հայնտի պարուսույց, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի և բալետի պարուհի Նինո Անանաշվիլու հետ՝ 2011թ.-ին Երևանում հյուրախաղեր անցկացնելու մասին:

Բացի այդ, ասաց փոխնախարարը, ծրագրվում է 2011թ.-ի մայիսի վերջին Հայաստանում Վրացական պոեզիայի օրեր անցկացնել, որին մասնակցելու համար կժամանի վրացի գրողների պատվիրակությունը:

Ըստ Պողոսյանի՝ վրացական կողմի հետ քննարկվել են նաև մշակութային-պատմական հարցեր:

«Մասնավորապես, որոշվել է աշնանը Վրաստանում հայկական մշակութային-պատմական հուշարձանների խնդիրների քննարկման համար կլոր սեղան կազմակերպել, որին կմասնակցեն ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այլև մասնագետներ և փորձագետներ: Ենփադրվում է, որ այս քննարկումներից հետո հնարավոր է խնդրի լուծման որոշակի ձևաչափ մշակվի՝ Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձաններին վերաբերող»,- ընդգծեց նա:

Վրաստանում հայկական մշակույթի սեզոնների շրջանակներում հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ Պետական երիտասարդական անսամբլը, Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի բալետային խումբը, «Արամ Խաչատրյանի» անվան կվարտետը, Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: -0-