Հայաստանի նախագահը կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի Օրվա հանդիսություններին մասնակցելու

07.05.2010, 15:48
Հայաստանի նախագահը կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի Օրվա հանդիսություններին մասնակցելու
Հայաստանի նախագահը կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի Օրվա հանդիսություններին մասնակցելու

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի ավարտի 65-ամյակի հանդիսություններին, տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը Մոսկվա կմեկնի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով։

ՀՀ նախագահը կմասնակցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին: -0-