Ութամյա ռուս աղջիկը Երևանում ջրանցքն է ընկել, որոնողական աշխատանքներ են ընթանում

21.04.2010, 12:48
Ութամյա ռուս աղջիկը Երևանում ջրանցքն է ընկել, որոնողական աշխատանքներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ փրկարարները փնտրում են Ռուսաստանի ութամյա քաղաքացի Ազալիա Գադելշինայի մարմինը, ով նախօրեին կեսօրին Երևանում ջրանցքն է ընկել:

Աղջնակի ընտանիքը Հայաստանում հյուրընկալվում էր հարազատների ընտանիքում:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տվյալների համաձայն՝ նախօրեին ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքը երեխա է ընկել: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը

Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փակվել են ջրարգելակները, ջրի ներհոսքը դեպի ջրանցք` կասեցվել: Մինչև ժամը 21.13-ն իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այժմ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Տեղեկատվությունը հաղորդվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: -0-