ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ, Բելառուսի և ՈՒկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ

15.04.2010, 15:40
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ, Բելառուսի և ՈՒկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 58-րդ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների փոխգործակցության, ռազմական համագործակցության բնագավառի մի շարք հարցեր:

Քննարկվել և համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների, հոբելյանական հանդիսությունների կազմակերպման, զոհվածների հիշատակի հավերժացման ծրագրերը:

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: -0-