Հայաստանի նախագահը դատապարտված համարեց Թուրքիայի՝ Հայաստանը և Սփյուռքը պառակտելու փորձերը

13.04.2010, 11:03
Հայաստանի նախագահը դատապարտված համարեց Թուրքիայի՝ Հայաստանը և Սփյուռքը պառակտելու փորձերը
Հայաստանի նախագահը դատապարտված համարեց Թուրքիայի՝ Հայաստանը և Սփյուռքը պառակտելու փորձերը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երկուշաբթի Վաշինգտոնում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, դատապարտված համարեց Թուրքիայի փորձերը՝ Հայաստանը և սփյուռքը պառակտելու ուղղությամբ։

«Նախորդ ամիսների ընթացքում մենք Թուրքիայի՝ Հայրենիքն ու Սփյուռքը պառակտելու դատապարտված փորձերի վկա դարձանք: Այսօր մենք հերթական անգամ հերքում ենք նման սին պատրանքները։ Տարբերություններ գոյություն չունեն Հայաստանի և Սփյուռքի կարծիքներում։ Գոյություն ունի մեկ հայ ժողովուրդ, և նա պահպանում է արդարադատության իր հակվածությունը»,- ասաց նախագահը։
 
Սարգսյանը նշեց, որ ամերիկահայերը, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, դարձել են ամենագործունյա և հետևողական օղակներից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում։

Նա համոզմունք հայտնեց, որ համայնքն այսուհետ էլ կրկնակի ջանքեր կգործադրի։ «Ոչ ոք չի կարող կանգնեցնել անխուսափելին»,- ասաց Հայաստանի նախագահը։

Հայկական պետության ղեկավարի խոսքերով, «հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք անհանգստանում էին, որ դրանով կդադարեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն Ցեղասպանության ուղղությամբ տարվող միջազգային քայլերը»։

 «Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտահոգություններն անհիմն են, և այդպիսին կմնան այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս պատրաստ ենք մեծ ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի»,- ընդգծեց Սարգսյանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-