Հայկական խորհրդարանի խոսնակն առաջարկել է Հայաստանում նշել Ընտանիքի օրը
07.04.2010,
14:45
Հայկական խորհրդարանի խոսնակն առաջարկել է Հայաստանում նշել Ընտանիքի օրը
Չորեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է հանրապետությունում նշել Ընտանիքի օրը։
«Ես հանդես կգամ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկով, ըստ որոնց՝ Հայաստանում նոր տոն կհաստատվի՝ Ընտանիքի օրը»,- ասաց խոսնակը։
Սակայն Աբրահամյանը չհաղորդեց, թե երբ խորհրդարանին կներկայացնի այդ օրինագիծը և կոնկրետ որ օրն է ինքն առաջարկում Ընտանիքի օր հայտարարել։
Այսօրվա նիստը խորհրդարանի նախագահը սկսեց կանանց տոնը շնորհավորելով՝ կապված Մայրության և գեղեցկության տոնի հետ, որը նշվում է Հայաստանում ապրիլի 7-ին։ Խոսնակի շնորհավորանքներին միացան նաև ԱԺ պատգամավորները։
Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության օրը:-0-