Ձեռնարկվում են միջոցառումներ հյուրանոցի սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ

30.03.2010, 11:41
Ձեռնարկվում են միջոցառումներ հյուրանոցի սեփականատիրոջը  հայտնաբերելու ուղղությամբ

Հայկական ոստիկանությունը փնտրում է հյուրանոցի սեփականատերին, որը Մարտունի քաղաքի իր հյուրանոցը  պարբերաբար օգտագործել է մարմնավաճառության համար, հաղորդում է հանրապետության Ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրության համաձայն, հյուրանոցից ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել չորս կանայք, որոնց կասկածում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ։

«Պարզվել է, որ հյուրանոցի տերը պարբերաբար տրամադրել  է հյուրանոցը այս կանանց մարմնավաճառությամբ զբաղվելու համար»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Ձեռնարկվում են միջոցառումներ հյուրանոցի սեփականատիրոջը 

հայտնաբերելու ուղղությամբ։  Կատարվում է հետաքննություն:-0-