Պատրիարք Կիրիլի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

16.03.2010, 16:05
Պատրիարք Կիրիլի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մոսկվայի և Համանայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մոսկվայի և Համանայն Ռուսիո Պատրիարքին ողջույնի խոսքով դիմել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:

Բարիգալստյան «Հրաշափառի» արարողության ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  կբերվի Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր սրբություններից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Շնորհատու աջը:

Այնուհետև Պատրիարք Կիրիլը ծաղկեպսակ կդնի 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին: Երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը ներկա կգտնվի «Էջմիածին» Երիտասարդության տանը կայանալիք համերգին:

Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետի նստավայրում գտնվող գահադահլիճում՝ ներկայությամբ երկու Հայրապետների, կկատարվի համաձայնագրի կնքում Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև որպես քույր քաղաքների։ -0-