Թուրքիայի հայտարարությունները՝ Ղարաբաղյան հարցում Բաքվին պաշտպանելու վերաբերյալ, Անկարային հակամարտության կողմ են դարձնում. ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր

04.03.2010, 18:05
Թուրքիայի հայտարարությունները՝ Ղարաբաղյան հարցում Բաքվին պաշտպանելու վերաբերյալ, Անկարային հակամարտության կողմ են դարձնում. ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր

Թուրքիայի հայտարարությունները՝ ղարաբաղյան հարցում Բաքվին պաշտպանելու վերաբերյալ, Անկարային հակամարտության կողմ են դարձնում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց  ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական «Radikal» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքական խորհրդարանին երեք օր կպահանջվի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, սակայն եթե Ղարաբաղում կրկին պատերազմ սկսվի, ապա Թուրքիան կրկին կարող է կանգնել Հայաստանի հետ սահմանի փակման հարցի առաջ։

«Նմանատիպ հայտարարությունները նշանակում են, որ Թուրքիան հանդես է գալիս որպես հակամարտության կողմ»,- ասաց Աթանեսյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ սահմանի փակումը որակվում է որպես պատերազմի մասնակցության փաստ և ագրեսիա։ Իսկ հակամարտության մասնակցությունը ոչ միայն իրավունքներ են, այլ նաև պարտավորություններ։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-