Վեցերորդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը» կանցկացվեն Հայաստանում 2010թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 2-ը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարության նախարարության մամուլի ծառայությունը:
Խաղերի նպատակն է նպաստել ԱՊՀ տարածքում ընդհանուր մշակութային դաշտի ձևավորմանը:
«Դելփյան խաղերը» կազմկոմիտեի՝ Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել է միջոցառումների ծրագիրը:
Նիստը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Նիստի ընթացքում առաջարկ է եղել նաև խաղերի անցկացման մասին կարգի նախաբանում ամրագրել, որ խաղերը նվիրվում են Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:
Ծրագրվում է նաև քննարկել է Հայաստանում խաղերի աշխարհագրության ընդլայնման հարցը:-0-