432.8
4.09
410.12
+14
Եղանակը Երևանում
Հայ

Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոն՝ Մեծ Բրիտանիայում

12:43
04 Փետրվարի 2010

Աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոն կանցկացվի Լոնդոնում և Բրիստոլում փետրվարի 22-ից մայիսի 9-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ Լեյլա Ալեքսանդեր-Գարեթը (Layla Alexander-Garrett):

Նրա խոսքերով, սա առաջին խոշոր փառատոնն է՝ նվիրված լեգենդար նկարչին և ռեժիսորին, ում տաղանդը, որը հիմնված է Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի մշակութային ավանդույթների վրա, դուրս է եկել կրոնական և քաղաքական սահմաններից:

Փառատոնի նպատակը մի շարք միջոցառումների միջոցով բրիտանական լսարանին Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնելն է:

Մասնավորապես, ծրագրվում է անցկացնել Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություն, ներկայացնել շարժական կերպարների ինստալյացիա, կինեմատոգրաֆիայի բրիտանական BFI Southbank ինստիտուտում կազմակերպել սիմպոզիումներ և վարպետության դասընթացներ, ինչպես նաև ֆոտոցուցահանդեսներ Ազգային թատրոնում, Լոնդոնում գտնվող Պուշկինի տանը (Pushkin House) ֆիլմեր ցուցադրել և քննարկումներ կազմակերպել, Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում համերգ անցկացնել, Ժամանակակից արվեստների Arnolfini կենտրոնում կազմակերպել հետահայաց ցուցադրություն և լուսանկարների ցուցահանդես՝ բրիտանական թանգարանում:

Փարաջանովը (1924-1990) կինոյի 20-րդ դարի հռչակավոր վարպետներից է: Նա, լինելով ազգությամբ հայ, ծնվել է Վրաստանում, կինոարվեստ է ուսումնասիրել Մոսկվայում, աշխատել է Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում:

Փարաջանովը սկսել է կինո նկարահանել 1954թ.-ին և հայտնի է դարձել իր պոետիկ ֆիլմերի շնորհիվ, որոնց թվում են «Նռան գույնը» (1968) և «Աշիկ Քերիբը» (1988): «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի համար Փարաջանովն արժանացել է Բրիտանական ակադեմիայի մրցանակին:

Տասնհինգ տարի շարունակ (որոնցից հինգն անցկացրել է բանտում) զրկված լինելով ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից, որոնցից հինգը նա անցկացրել է բանտում, ռեժիսորը գտել է նկարների, կոլաժների և գրական ստեղծագործության միջոցով սեփական տաղանդի արտահայտման ամենակենդանի միջոցը:

«Փարաջանովն առաջ է անցել իր ժամանակից: Նրա ստեղծագործություններն ունեն տարրեր և ոճական հնարքներ, որոնք ձևավորել են ժամանակակից արվեստը՝ performance-ը, video-art-ը, շարժվող կերպարներն ու խառնված մեդիա-ինստալյացիաները», - նշել է Ալեքսանդր-Գարեթը:

Նա տեղեկացրել է, որ փառատոնի ընթացքում Փարաջանովի ստեղծագործություններն ուսումնասիրող մասնագետները կքննարկեն նկարչի դերն ու ստեղծագործական ժառանգությունը:

«Փարաջանովի ֆիլմերը գերում են իրենց բացառիկ լեզվով և երևակայության պոետիկ ուժով: Փարաջանովը տափակաբանությանը, դաժանությանը, եսասիրությանն ու միակերպությանը հասցված ապտակ է», - նշել է փառատոնի կազմակերպիչը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով
11:30
06 Հոկտեմբերի 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
11:00
06 Հոկտեմբերի 2023
Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
10:33
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
15:50
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ալիևին ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ
14:37
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
14:17
05 Հոկտեմբերի 2023
Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր
Պատգամավորը նշել է, որ սա ճիշտ այն է, ինչի մասին իրենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը