Անչափահասների կողմից 2009 թ.-ին Հայաստանում իրագործվել է ավելի քան 530 հանցագործություն՝ 2008 թ.-ի 477-ի համեմատ, երեքշաբթի հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նշված հանցագործությունները 2009 թ.-ին կատարել է 477 անչափահաս՝ 2008 թ.-ի 282-ի համեմատ»,- հայտնում է Ոստիկանությունը։
ՀՀ իրավապահ մարմինների տվյալներով՝ չնայած այն բանին, որ հանցագործություն է կատարել 477 անչափահաս, հանցագործություն կատարած միայն 243 անչափահասների վերաբերյալ գործերն են ուղարկվել դատարան, 234-ի դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է։ Անչափահասների կողմից քրեական հետախուզության գծով կատարված 310 հանցագործության դեպքերից 259-ը եղել է գույքի հափշտակություն։-0-