ՀՐԱՏԱՊ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի նախաբանն արդեն համաձայնեցված է

25.01.2010, 16:27
ՀՐԱՏԱՊ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի նախաբանն արդեն համաձայնեցված է
ՀՐԱՏԱՊ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի նախաբանն արդեն համաձայնեցված է

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստում են իրենց առաջարկները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ, այդ փաստաթղթի նախաբանն արդեն համաձայնեցված է, լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սոչիում կազմակերպված եռակողմ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Փաստաթղթի նախաբանի շուրջ ընդհանուր ըմբռնում կա»,- ասել է Լավրովը:

«Այսօր գլխավոր արդյունք դարձավ պայմանավորվածությունն այն մասին, որ թեպետ կան փաստաթղթի որոշ հատվածներ, որոնք դեռ կողմերի համաձայնության առարկա չեն հանդիսանում, սակայն այդ հատվածների վերաբերյալ կողմերը կպատրաստեն որոշակի առաջարկներ, սեփական որոշակի ձևակերպումներ, որոնք կընդգրկվեն տեքստում»,-ասել է նախարարը:-0-