415.29
4.72
387.04
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը կոչ է արել Վերահսկիչ պալատին ավելի ակտիվ համագործակցել իրավապահ մարմինների հետ

14:09
22 Հունվարի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել Վերահսկիչ պալատին 2010 թ.-ին ավելի ակտիվ աշխատել իրավապահ մարմինների հետ:

«Մեր հասարակությունում օբյեկտիվ հարց է ծագում. ինչպե՞ս է ստացվում, որ Վերահսկիչ պալատը հայտնաբերում է խնդիրներ, չարաշահումներ, վատնման փաստեր, սակայն լուրջ, «աղմկոտ» գործեր չեն առաջանում, և բարձրաստիճան պաշտոնյաները չեն դատապարտվում, նրանց դեմ քրեական գործեր չեն հարուցվում: Այս կապակցությամբ ես կարծում եմ, որ 2010 թ.-ին ձեր խնդիրը պետք է լինի ավելի ակտիվ աշխատել իրավապահ մարմինների հետ», - հայտարարեց նախագահը ՎՊ կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ նախագահն ավելացրեց, որ իր խոսքերը չեն նշանակում, թե ՎՊ-ն պետք է պետական պաշտոնյաների ցուցակներ կազմի, որոնց պետք է դատել և միանգամից ուղարկի այդ ցուցակները դատախազություն: Նախագահի կարծիքով՝ ՎՊ-ն պետք է ավելի խիստ լինի սեփական հայտարարությունների նկատմամբ և հետևողական՝ արմատախիլ անելու բացահայտված խնդիրները:

Սարգսյանն ընդգծեց, որ ՎՊ-ի գլխավոր խնդիրներից է պետական միջոցների արդյունավետ ծախսման վերահսկողությունը, և եթե աշխարհի ցանկացած երկրում պետական սեփականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն համարվում է հանցագործություն, ապա հաշվի առնելով Հայաստանում բազմաթիվ չլուծված հարցերը՝ դա կրկնակի հանցագործություն է, որն ուղղված է նաև ապագա սերունդների դեմ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ