Հայաստանը հունվարին Ռուսաստան է արտահանել մոտ վեց տոննա իշխան
21.01.2010,
16:35
Հայաստանը հունվարին Ռուսաստան է արտահանել մոտ վեց տոննա իշխան

Հայաստանը հունվարին մոտ վեց տոննա իշխան և կարմրախայտ է արտահանել Ռուսաստան, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի նախագահ Արկադի Գևորգյանը։
Ըստ նրա՝ կարմրախայտն արտահանվել է մեկ կիլոգրամի դիմաց 6,6 ԱՄՆ դոլարով, իսկ իշխանը՝ 4,24 դոլարով։
«Ռուսաստանյան շուկան շատ կարևոր է մեզ համար։ Ռուսաստանում ծովամթերքի մեծ պահանջարկ կա, և Հայաստանն ի վիճակի է Ռուսաստան ավելի շատ ձկնամթերք արտահանել։ Մենք դրական ենք գնահատում նման կապերի հաստատումը»,- ասաց Գևորգյանը։
Ձկնաբուծական, ինչպես նաև խեցգետնի որսի և վերամշակման 22 հայկական ձեռնարկություն առաջին անգամ ատեստավորվել են Ռոսսելխոզնադզորի կողմից և թույլտվություն են ստացել 2009 թվականի նոյեմբերի 10-ից իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան։ -0-