Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշանակել է Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների մարզչական կազմերը

14.01.2010, 20:03
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշանակել է Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների մարզչական կազմերը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների մարզչական կազմերը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը, մարզչի օգնական` Աշոտ Բարսեղյանը, դարպասապահների մարզիչ` Հայկ Կիրակոսյանը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Սուրեն Չախալյանը, մարզչի օգնական` Ռոման Սիմոնյանը, դարպասապահների մարզիչ` Արմեն Ավագյանը: -0-