Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ՌՏՀ ոլորտում փոխգործակցության մասին

17.12.2009, 17:59
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ՌՏՀ ոլորտում փոխգործակցության մասին
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ՌՏՀ ոլորտում փոխգործակցության մասին
ԵՐԵՎԱՆ, 17  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն ու Հայաստանը միջկառավարական համաձայնագիր են կնքել երրորդ երկրներ ռազմական նշանակության արտադրանքի արտահանում իրականացնելու դեպքում փոխգործակցության մասին, հինգշաբթի հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

Համաձայնագիրը ստորագրվել է չորեքշաբթի Երևանում՝ ՌՏՀ հարցերի ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի շրջանակներում, հստակեցնում է մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցեր և դրա հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել նորմատիվային իրավական բազայի կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2010 թ.-ի երրորդ եռամսյակում Ռուսաստանում:  

ԱՊՀ տարածքում երկկողմանի հիմունքներով և բազմակողմանի ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում ռազմաքաղաքական փոխգործակցությունը լուրջ կայունացնող ազդեցություն է գործում Անդրկովկասի իրավիճակի վրա:   

Հոկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդեդևի հանդիման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին և Արագ արձագանքման հավաքական ուժերին`  Ղազախստանում անցկացված «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում:

Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը՝ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերոջ դիրքը: Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կապիտալ ներդրումները գերազանցել են 122 մլն դոլարը:-0-