Հայաստանի դպրոցների փակումը կապված չէ A/H1N1 գրիպի հետ. խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

08.12.2009, 17:38
Հայաստանի դպրոցների փակումը կապված չէ A/H1N1 գրիպի հետ. խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

Հայաստանի դպրոցների և մանկապարտեզների փակումը համաճարակային բարդ իրավիճակի, այդ թվում՝ A/H1N1 վիրուսի հետ կապված՝ դրա հնարավոր առաջացմանը դիմակայելու ստանդարտ քայլ է, ասաց առողջապահության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ 

«Երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսեց իրականացնել А/Н1N1 վիրուսին դիմակայելու անհրաժեշտ միջոցառումներն, արդեն պարզ էր, որ տվյալ վիրուսը ենթարկվում է նույն օրենքներին, ինչ մյուս նմանատիպ վիրուսները։ Այդ պատճառով որոշվեց անցկացնել այդ թվում տվյալ վիրուսի տարածմանը դիմակայելու միջոցներ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Բաբլոյանը։

Բաբլոյանը նշեց, որ քանի որ А/Н1N1 վիրուսը լիովին ուսումնասիրված չէ, ապա ավելի արդարացված է դառնում լրացուցիչ ուշադրությունը, ինչի կապակցությամբ նպատակահարմար է դպրոցների և մանկապարտեզների փակումը։

Կրթության նախարարության որոշումով` հայկական դպրոցները և մանկապարտեզները փակվել են դեկտեմբերի 8-19-ը՝ շնչուղիների սուր վիրուսային հիվանդությունների կապակցությամբ։

Բաբլոյանը հիշեցրեց, որ բնակչությունը պետք է զգույշ լինի և վատ ինքնազգացողության դեպքում մնա տանը։ Միաժամանակ նա կոչ արեց բոլորին հետևել սանիտարահիգիենիկ նորմերին։

Նրա խոսքերով` մեծ թվով մարդկանց հետ շփվողները պետք է կրեն համապատասխան դիմակներ՝ չվարակելու և վիրուսակիր չդառնալու համար։

Խոսելով գրիպի դեմ պատվաստման մասին՝ Բաբլոյանն ասաց, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստել ոչ բոլորին, այլ ռիսկային խմբերում գտնվողներին՝ փոքր երեխաներին, քրոնիկ հիվանդություններով տառապողներին, տարեց մարդկանց և հղի կանանց։

Բացի այդ, նա նշեց, որ պետք է զգուշորեն ընդունել տարբեր դեղամիջոցներ` գրպով հիվանդացության աստիճանից և ալերգիկ ռեակցիաներին հակվածությունից կախված։

Դեկտեմբերի 8-ին Հայաստանում գրանցվել է А/H1N1 գրիպով 40 հիվանդ։ -0-