Եգիպտոսում Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Մուբարաքին

19.11.2009, 10:46
Եգիպտոսում Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Մուբարաքին

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Հայաստանի դեսպան Մելքոնյանը նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները և հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Եգիպտոսի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին առաքելության կատարման ընթացքում։ -0-