ՀՀ ԱԳՆ-ն հատկապես կարևորում է միջազգային քարոզչությունը

05.11.2009, 18:01
ՀՀ ԱԳՆ-ն հատկապես կարևորում է միջազգային քարոզչությունը

Ակտիվ քարոզչական աշխատանքի անցկացումը ՀՀ արտգործնախարարության գործուենության կարևորագույն ուղղություններից է, կարծում է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«ՀՀ ԱԳՆ արդեն բազմիցս հայտարարել է այդ մասին, և հուսով եմ, որ 2011 թ.-ին այդ հարցին հատուկ ուշադրություն դարձնելու հնարավորություն կլինի պետական ֆինանսավորման տեսակետից»,- Նալբանդյանն ասաց հինգշաբթի 2010 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովներում:

Նալբանդյանի խոսքերով՝ ԱԳՆ հենց հանրապետություն բազում մամուլի ասուլիսներ է անցկացնում, գերատեսչության ղեկավարը բազմաթիվ հարցազրույցներ է տալիս, սակայն հարկ է համանման գործողություններ անցկացնել նաև արտասահմանում:
 
Նախարարն ընդգծեց, որ քարոզչական աշխատանքները պետք է անցկացնել հեղինակավոր միջազգային պարբերակնների՝ Հայաստանին նվիրված հատուկ համարների հրապարակումների միջոցով:

Այս առնչությամբ ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ 2009 թ.-ին հեղինակավար պարբերականները, մասնավորապես, «Պարի մատչն» ու «Ֆերեյն Էֆֆեյրսը» հատուկ համարներ և բաժիններ նվիրեցին Հայաստանին, ինչը մեծ արձագանք ունեցավ:

«Այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ընդգծեց նա: -0-