Հայաստանի վարչապետը կմեկնի ԱՄՆ՝ ArmTech համաժողովին մասնակցելու նպատակով

03.11.2009, 17:10
Հայաստանի վարչապետը կմեկնի ԱՄՆ՝ ArmTech համաժողովին մասնակցելու նպատակով
Հայաստանի վարչապետը կմեկնի ԱՄՆ՝ ArmTech համաժողովին մասնակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-8-ը աշխատանքային այցով կմեկնի Սան Խոսե (ԱՄՆ)՝ «ArmTech – 2009» համաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է  կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի երրորդ գլոբալ միջազգային Armtech (Armenian Technology Congress) համաժողովը տեղի կունենա 2009թ. նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում: Պայմանավորվածության համաձայն՝ ArmTech-ն անցկացվում է  հերթափոխով՝ Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում:

ArmTech առաջին կոնգրեսն անցկացվել է 2007 թ.-ի հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում։ Կոնգրեսին մասնակցել է աշխարհի շատ երկրների ավելի քան 350 ներկայացուցիչ։ Հայաստանը ներկայացրել են 60 գործարարներ և 11 գործարար ու կրթական կազմակերպություններ։

«ArmTech Congress-08» բարձր տեխնոլոգիաների երկրորդ կոնգրեսն անցկացվեց Երևանում 2008թ. հոկտեմբերի 4-5-ին: Կոնգրեսին մասնակցել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, եվրոպական այլ երկրների բազմաթիվ ընկերությունների 250 ներկայացուցիչ։-0-