ՀՀ սփյուռքի նախարարը Հայկական մամուլի օրվա կապակցությամբ կարևորել է Analitika.at.ua ուկրաինական ինտերնետ-հրատարակության աշխատանքը
19.10.2009,
11:41
ՀՀ սփյուռքի նախարարը Հայկական մամուլի օրվա կապակցությամբ կարևորել է Analitika.at.ua ուկրաինական ինտերնետ-հրատարակության աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայկական մամուլի օրվա կապակցությամբ Analitika.at.ua ուկրաինական ինտերնետ-հրատարակությանը պատվոգիր է հանձնել:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Analitika.at.ua ինտերնետ-հրատարակության ղեկավար Մարատ Հակոբյանը, պատվոգիրը հանձնվել է Հայաստան-սփյուռք գործընկերության զարգացման և սփյուռքում հայապահապանությանն աջակցելու համար:
ՀՀ կառավարության 2004թ.-ի ապրիլի 22-ի որոշման համաձայն՝ հանրապետությունում հոկտեմբերի 16-ին նշվում է «Հայկական մամուլի օրը», որը նվիրված է 1974թ.-ին Մադրասում (Հնդկաստան) առաջին «Ազդարար» պարբերականի լույս ընծայմանը:-0-