Երիտասարդ հաշմանդամների աշխատանքների ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի խորհրդարանի բակում

05.10.2009, 17:29
Երիտասարդ հաշմանդամների աշխատանքների ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի խորհրդարանի բակում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԺ բակում կանցկացվի երիտասարդ հաշմանդամների աշխատանքների ցուցահանդես, երկուշաբթի հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը: 

««Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին կրկին կբացվեն խորհրդարանի դռները: ԱԺ այգում կցուցադրվեն հաշմանդամ երիտասարդների ձեռքի աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Հայաստանում հաշմանդամների թիվը 2009թ.-ի հուլիսի 1-ի վիճակագրական տվյալներով, 175 հազար 920 մարդ է կազմում: Հայաստանում հաշվվում է ավելի քան 77,9 հազար կին-հաշմանդամ և ավելի քան 8,5 հազար մինչև 18 տարեկան հաշմանդամ: -0-