431.08
4.38
402.99
+12
Եղանակը Երևանում
Հայ

«ՌԻԱ Նովոստիի» «Երիտասարդ և հայտնի» լուսանկարչական ցուցահանդեսը կբացվի Երևանում հոկտեմբերի 1-ին

11:21
30 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՌԻԱ Նովոստիի» «Երիտասարդ և հայտնի» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը կբացվի Երևանի Մոսկվայի տանը  հոկտեմբերի 1-ին «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացում» միջազգային գիտապրակտիկ կոնֆերանսի շրջանակներում։

«Երիտասարդ և հայտնի» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի գաղափարը երիտասարդի կերպարի փոփոխությանը հետևելն է XX դարասկզբից մինչև մեր օրերը:

Լուսանկարչական ցուցահանդեսին կներկայացվի 30 լուսանկար: Ցուցահանդեսը ստեղծվել է «ՌԻԱ Նովոստիի» բացառիկ ֆոտոարխիվի հիման վրա:

Դրանք գործակալության առաջատար լուսանկարիչների՝ Միխայիլ Օզերսկու, Դմիտրի Դոնսկոյի, Օլեգ Մակարովի, Վլադիմիր Ֆեդորենկոյի, Ալեքսանդր Նևեժինի, Դմիտրի Կորոբեյնիկովի, Սերգեյ Գունեևի, Վլադիմիր Վյատկինի, Անտոն Դենիսովի, Եկատերինա Չեսնոկովայի և այլոց աշխատանքներն են:

Ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել հայտնի մարդկանց երիտասարդ տարիքում և ներկայիս հայտնի երիտասարդների դիմանկարները:

Նրանց թվում են քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ, ում իրենց տաղանդը դարձրել է հայտնի և պահանջված:

Նրանց թվում են Սերգեյ Էյզենշտեյնը, Իգոր Կուրչատովը, Յուրի Գագարինը, Ալեքսանդրա Պախմուտովան, Վլադիմիր Սպիվակովը, Վյաչեսլավ Ֆետիսովը, Սվետլանա Խորկինան, Լեոնիդ Պարֆյոնովը, Օլեգ Տաբակովը, Եվգենի Եվտուշենկոն, Չուլպան Խամատովան, Կոնստանտին Խաբենսկին, Եվգենի Միրոնովն ու շատ այլ հայտնի դեմքեր, որոնց համախմբում է տաղանդը, համառությունն ու նպատակասլացությունը՝ այն երեք սահմանը, որտեղ բեկվում է երիտասարդությունը:

«Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» միջազգային գիտագործնական համաժողովը, որը նվիրված է ՌՀՄ-ի 10-ամյակին, տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 4-ը:

Սա թվով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովն է, որը կազմակերպում է «ՌԻԱ Նովոստին»՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողական և փորձագիտական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև հայտնի ռուս գիտնականների, տնտեսագետների, քաղաքագետների, առաջատար բուհերի, տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների ղեկավարների մասնակությամբ: Գիտագործնական համաժողովի կազմակերպման մշտական գործընկերն է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը:

Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՌՀՄ-ում անցկացնել «Հարավային Կովկաս. գժտության տարածաշրջա՞ն, թե՞ համագործակցության արեալ» թեմայով  կլոր սեղան, Երևան-Թբիլիսի-Կիև տեսակամուրջ՝ «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով, ինչպես նաև վարպետության դասընթացներ ՌՀՄ-ի ուսանողների համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան