ՀՀ նախագահը պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալին ԿԲ խորհրդի անդամ է նշանակել
04.09.2009,
13:10
ՀՀ նախագահը պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալին ԿԲ խորհրդի անդամ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հրամանագրով, Ահարոն Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ մինչև 2012 թվականի օգոստոսի 4-ը պաշտոնավարման ժամկետով, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Մինչ նշանակումը Չիլինգարյանը զբաղեցնում էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով, Կարինե Մինասյանն ազատվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում:-0-