ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնի գործունեությունը հիմք է հանդիսանում այլ երկրներում նմանատիպ կառույցների ստեղծման համար, ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
2008 թ.-ի փետրվարի 28-ին Երևանում բացվեց ԱՊՀ տարածքում առաջին ՀԱՊԿ տեղեկատավական աջակցության Միջազգային հասարակական կենտրոնի Ազգային բաժանմունքը:
«Նրանք աշխատանքի իսկապես լուրջ ու որոշակի արդյունքներ ունեն, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այդ կենտրոնը մեր համագործակցության հիմքն է»,- ասաց Բորդյուժան հինգշաբթի «ՀԱՊԿ ինստիտուտը. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման նոր գործիքը» թեմայով Երևան-Մոսկվա տեսաասուլիսի ժամանակ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց նաև, որ այդ կառույցի ղեկավարը շահագրգռված է ՀԱՊԿ հետ համագործակցությամբ:
«Նա բավակնին բարեհաջող կերպով իր սեփական միջոցներով ստեղծել է և արդեն 2 տարի է, ինչ պահպանում է տեղեկատվական կենտրոնի գործունեությունը»,- ընդգծեց Բորդյուժան:
ՀԱՊԿ Ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովն իր հերթին նշեց, որ նման կառույց ՀԱՊԿ անդամ-երկրների շրջանում առաջին անգամ ստեղծվել է Հայաստանում, «և մեր գործունեության շրջանակներում կհամագործակցենք նրանց հետ»:-0-